.png)
Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայ ժողովրդին խորհուրդ է տվել շատ զգույշ լինել ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ իրենց ապագա զարգացման ուղին ընտրելիս, որպեսզի չկրկնվի Ուկրաինայում տեղի ունեցածը։
«Հայերը պետք է շատ զգույշ լինեն, Աստված մի արասցե, որպեսզի չկրկնվի Ուկրաինայում տեղի ունեցածը», - ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում ամեն ինչ սկսվել է ճիշտ նույն կերպ։
«Հիշե՛ք սա։ Որպեսզի նրանք՝ հայերը, ովքեր նոր են դուրս եկել մեկ պատերազմից, չհայտնվեն դժվարին իրավիճակում դրա պատճառով։ Շտապելու կարիք չկա։ Մենք պարզապես պետք է մտածենք, պետք է իմաստուն լինենք», - հավելել է Լուկաշենկոն։