«Հանգիստ եղեք, գազի ավելի էժան առաջարկներ կան». Խաչատուր Սուքիասյան
01/06/2026 21:58

«Հանգիստ եղեք, գազի ավելի էժան առաջարկներ կան». Խաչատուր Սուքիասյան

«Հանգիստ եղեք, այն գազից, որը վերջնական արդյունքում վաճառվում է սպառողին, ավելի էժան առաջարկներ վաղուց կան։ Ես հիմա չեմ կարող մանրամասներ ասել, որովհետև դա պաշտոնական տեղեկատվություն չէ։ Ինձ այլ երկրներից փոխանցել են, որ պատրաստ են Հայաստանին գազ մատակարարել ավելի շահավետ պայմաններով»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Նա ասել է, թե քանի որ ինքն իրավասություն չունի ավելին ասելու, փոխանցում է այն, ինչ լսել է իր ընկերներից։

«Ինձ հետ խոսելիս իմ ընկերներն  ասել են՝ մենք պատրաստ ենք, և ասեմ ձեզ՝ մի երկիր չէ»,-ասել է Սուքիասյանը: 

«Հանգիստ եղեք, գազի ավելի էժան առաջարկներ կան». Խաչատուր Սուքիասյան