.jpg)
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային համաձայնագիրը»
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային համաձայնագիրը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ադրբեջանի կառավարությունից։
Նշվում է, որ ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է Էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը։
Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում, որը մեկնարկել է հունիսի 1-ին։
Հիշեցնենք՝ այդպիսի համաձայնագիր ԱՄՆ-ի հետ օրեր առաջ կնքել է նաև Հայաստանը։ Փաստաթուղթը ստորագրել էին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում՝ Ռուբիոյի կարճատև այցի շրջանակում։