Փաշինյանը, ամեն օր խոսելով ՌԴ նախագահի հետ, օգնություն չի խնդրել. Արշակ Կարապետյան
01/06/2026 21:18

Փաշինյանը, ամեն օր խոսելով ՌԴ նախագահի հետ, օգնություն չի խնդրել. Արշակ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր խոսել է ՌԴ նախագահի հետ, սակայն երբեք օգնություն չի խնդրել։

«Երկրի ղեկավարը, մի քանի անգամ խոսելով ՌԴ նախագահի հետ, ոչ մի անգամ օգնություն չի խնդրել։ Իմ խնդիրը ավելի շատ մեր երկրի ղեկավարին համոզելն էր, որ նա խոսելիս վերջապես խնդրի այդ օգնությունը, որովհետև զոհվում էին մեր երեխաները, քաղաքացիական անձինք»,- ասել էԱրշակ Կարապետյանը՝ հավելելով, որ իր համար հանելուկ է մնացել, թե ինչու Փաշինյանն այդպես էլ օգնության հարց չի բարձրացրել։

«Դա բավական չէ, ինձ հետ էլ խաղ էր անում, ասում էր՝ իսկ ՌԴ-ից ի՞նչ կա։ Ես շարունակում էի խոսել ռուսների հետ, բայց մենք պետք է ասեինք, թե մենք ինչ ենք ուզում», - ասել է Կարապետյանը:

Փաշինյանը, ամեն օր խոսելով ՌԴ նախագահի հետ, օգնություն չի խնդրել. Արշակ Կարապետյան