Ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի որդու կյանքը փրկել են. նա նույնպես վթարի էր ենթարկվել՝ երեկ
01/06/2026 19:28

Ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի որդու կյանքը փրկել են. նա նույնպես վթարի էր ենթարկվել՝ երեկ

Մայիսի 31-ին,վաղ առավոտյան  Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի էր ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ։«Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը և բռնկվել։

Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 15-ամյա պատանիներ Ա. Ս․-ն և Ռ. Հ․-ն։

Նրանց վիճակը գնահատվել էր ծանր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկներին հաջողվել է փրկել պատանիների կյանքը։ Նրանք շարունակելու են գտնվել բժիշկների հսկողության ներքո։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Ս․-ն 2025թ․ հունվարի 13-ին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տղան է։ 

Ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի որդու կյանքը փրկել են. նա նույնպես վթարի էր ենթարկվել՝ երեկ