Դատախազության բողոքը մերժվեց. Վերաքննիչն անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետի արդարացման դատավճիռը
02/06/2026 17:03

Դատախազության բողոքը մերժվեց. Վերաքննիչն անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետի արդարացման դատավճիռը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ Կ.Հովհաննիսյան, Ա.Մաթևոսյան, Վ.Մարգարյան) մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,-գրել է փաստաբանը։

Դատախազության բողոքը մերժվեց. Վերաքննիչն անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետի արդարացման դատավճիռը