Այսօրվանից բոլոր հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով. Ավինյան (Տեսանյութ)
02/06/2026 11:19

Այսօրվանից բոլոր հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով. Ավինյան (Տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձով հայտնել է, որ այսօրվանից բոլոր հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով։

«Այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս»,-ասել է նա։

Ավելի վաղ «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը հայտնել էր, որ Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-նն արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում է: 

«45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան: Հին տրոլեյբուս  այլևս չի լինելու»,-ասել էր Բեջանյանը:

 

Այսօրվանից բոլոր հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով. Ավինյան (Տեսանյութ)