Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը
02/06/2026 11:30

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+800-կմ10+800), հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ

Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ։