«Վերահաստատում ենք ԵՄ համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում». Մարթա Կոս
02/06/2026 20:12

«Վերահաստատում ենք ԵՄ համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում». Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հեռախոսազրույցից հետո X սոցցանցում գրառում է արել.

Կոսը  գրել է, որ վերահաստատում է «Եվրամիության համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում»:

«Մենք կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում: Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ խթանելու դեպի Հարավային Կովկաս և Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերը՝ աջակցելով իր անմիջական հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», - գրել է ԵՄ հանձնակատարը:

«Վերահաստատում ենք ԵՄ համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում». Մարթա Կոս