Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն
02/06/2026 16:53

Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն

ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում բացահայտվել է 145 հանցագործություն, որոնցից 16-ը՝ նախկինում կատարված։

Բացահայտված հանցագործությունների թվում են տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու 31, խարդախության 9, ֆիզիկական ներգործության 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, ինչպես նաև մի շարք այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, խարդախության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող, գրանցվել է նաև զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։

Վերջին մեկ օրում հանրապետությունում գրանցվել է 18 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն