Հովհաննես Ազոյանը, ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի, կմասնակցի նստացույցին
03/06/2026 15:19

Հովհաննես Ազոյանը, ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի, կմասնակցի նստացույցին

Դերասան Հովհաննես Ազոյանն այսօր կմասնակցի կալանավորված Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջի նստացույցին։

Այս մասին դերասանը հայտնել է Aysor.am-ին։ Նա այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ հավելելով, որ նստացույցի ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտա։

Նշենք, որ այսօր Ազոյանը գրառում էր կատարել՝ նշելով. «Արթուր Օսիպյանն ինձ համար կարմիր գիծ է։ Նախապես զգուշացնում եմ բոլորին»։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Բաղրամյան 26-ի դիմաց նստացույց է իրականացվում՝ ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի։

Հովհաննես Ազոյանը, ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի, կմասնակցի նստացույցին