.png)
Կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կամ պաշտպանում ենք մեր ինքնությունը, պետականությունը, կամ կորցնում ենք դարերով ու սերունդներով պահածը. Վարդևանյան (Տեսանյութ)
Հայ ժողովուրդն այս պահին ճակատագրական ընտրության առաջ է կանգնած, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց՝ մի քանի օրից որոշվելու է ժողովրդի ու հայրենիքի ճակատագիրը։ Վարդևանյանը ներկայացրեց նաև, թե ինչի միջև է անհրաժեշտ ընտրություն կատարել՝ Հայաստանը հայկական պահելու համար։
«Այսօր մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կամ պաշտպանում ենք մեր ինքնությունը, պետականությունը, արժեքները, կամ կորցնում ենք այն, ինչը սերունդներով պահել ենք։
Դրա համար ասում ենք՝ ստի, նվաստացման, Ադրբեջանի ցանկացած պահանջի առաջ դեմ առնել չկարողանալու դարաշրջանը թողնում ենք անցյալում և բացում ենք նոր դարաշարջան ու ասում՝ այո՛ փոփոխություններին»։