Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի օգտին. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
03/06/2026 20:45

Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի օգտին. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

Հանրապետության հրապարակում ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական հանրահավաքը։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց՝ իր համար պատիվ է մասնակցելը Հայաստանը թույլ իշխանությունից փրկելու պայքարին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը շեշտեց նաև՝ պայքարը հանգուցալուծվելու է 4 օրից.

«4 օրից մեր պատմության համար վճռորոշ օր է։ 4 օրից հանրաքվե է՝ շարունակում ենք թու՞յլ մնալ, թույլ տալ  հարևաններին օգտագործե՞լ մեզ, թե՞ կանգնում ենք, մեր մեջքն ամրացնում ու սկսում զարգանալ։ Հանրաքվե է նրա մասին, թե թույլ տալո՞ւ ենք փոքրիկ խմբակի թույլ ղեկավարին, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիները, թե՞ պահելու ենք մեր հայրենիքի վերջին մնացած հողը հայկական։ Հանրաքվե է  նրա մասին, թե թույլ տալո՞ւ ենք, որ մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի համար, թե՞ վերակառուցելու ենք մեր քանդված երկիրը, ուժեղացնելու տնտեսությունը, բարեկեցություն բերելու և այնպես անելու, որ հայերն էլ չգնան Հայաստանից։

Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ին, ով ցանկանում է մեր հայրենիքը պահպանել հայկական, ուժեղացնել, քվեարկելու է «Ուժեղ Հայաստանի» համար»,- ասաց Նարեկ Կարապետյանը։