«Եթե ես չլինեի, այլևս ոչ մի Իսրայել չէր լինի». Թրամփ
03/06/2026 15:41

«Եթե ես չլինեի, այլևս ոչ մի Իսրայել չէր լինի». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու իր որոշմամբ փրկել է Իսրայելը հնարավոր ոչնչացումից։

«Եթե ես չլինեի, այլևս ոչ մի Իսրայել չէր լինի»,-ասել է Թրամփը New York Post թերթին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումն ընդունվել է բացառապես իր կողմից։ Թրամփը մերժել է այն ենթադրությունները, թե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից է ներքաշվել այդ հակամարտության մեջ։

«Հենց ես եմ դա սկսել։ Եվ ես դա սկսել եմ, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք (Իրանը) ունենան միջուկային զենք»,-հայտարարել է Թրամփը։

«Եթե ես չլինեի, այլևս ոչ մի Իսրայել չէր լինի». Թրամփ