Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել
02/06/2026 23:49

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև հեռախոսազրույց է կայացել։ Տեղեկությունը Թուրքիայի նախագահի աշխատակազմն է տարածել։

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված և տարածաշրջանային հարցեր։

Զրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին անցած Կուրբան Բայրամ տոնի առիթով։

Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը, այդ թվում՝ ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ գործնական քայլերը շարունակվում են, նաև նշել է, թե «Թուրքիան մտադիր է շարունակել աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին»։

 

 

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել