Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ չի փոխվել․ Զախարովա
04/06/2026 11:05

Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ չի փոխվել․ Զախարովա

Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախկինի պես մնում է անփոփոխ։

Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն հունիսի 7-ին, ապա օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մեր դիրքորոշումը, և այդ դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել»,-ասել է Զախարովան։

Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ չի փոխվել․ Զախարովա