.jpg)
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
ՀՀ քննչական կոմիտեից հաստատել են խուզարկությունների մասին տեղեկությունները։
«Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ», - նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ գրել էինք, որ Aysor.am-ի տեղեկություններով, խուզարկություններ են ընթանում «Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում՝ Վայոց Ձորում, Արմավիրում, Վանաձորում, Սյունիքում։
Երեկ ուշ երեկոյան արդեն տարածվեցին տեղեկություններ, որ իշխանությունների շրջանում խուճապային տրամադրություններ են ու պատրաստվում են զանգվածային ձերբակալություններ իրականացնել: