Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը՝ հույսով ու լույսով․ Հարությունյան
04/06/2026 13:13

Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը՝ հույսով ու լույսով․ Հարությունյան

Ընթացող ռեպրեսիաներն ուղիղ հակադրության մեջ են ազատ ու մրցակցային ընտրությունների գաղափարի հետ, գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Իշխանությունները վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն` քան կզացնելը, կտրելը, հակադրելը, ատելը, նստացնելը, խլելը: Տառապանքների ու փորձությունների միջով անցած, սակայն մայր հողին կառչած մնացած մեր ժողովուրդն արժանի է որակապես այլ իշխանության և էապես այլ միջավայրում ապրելուն:

Սիրելի´ բարեկամ, գնա´ ընտրության ու թույլ մի տուր գողանալ առաջին անգամ ընտրությունների միջոցով և քաղաքակիրթ կերպով իշխանություն փոխելու քո սահմանադրական երազանքը:

Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը՝ հույսով ու լույսով», - գրել է նա:

Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը՝ հույսով ու լույսով․ Հարությունյան