.jpg)
Թրամփը հայտնել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմն Իրանի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների զոհվելու դեպքում հնարավոր է համարում Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ ամերիկացի առաջնորդը մասնավոր զրույցում օգնականներին հայտնել է, որ եթե ԱՄՆ զինվորականները զոհվեն Իրանի գործողությունների հետևանքով, չի բացառվում, որ Վաշինգտոնը հրաժարվի հրադադարի ռեժիմից։