Ֆուտբոլից նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների ամառային զորակոչից տարկետում կտրվի
04/06/2026 11:12

Ֆուտբոլից նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների ամառային զորակոչից տարկետում կտրվի

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, ըստ որի՝ սպորտի բնագավառում ֆուտբոլից նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրվի։

Aysor.am-ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետում չստանան։

Ակնկալվում է, որ որոշման ընդունումը խթանելու է ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու ֆուտբոլի ՀՀ հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական առաջընթացներ գրանցելու համար:

Ֆուտբոլից նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների ամառային զորակոչից տարկետում կտրվի