Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու վարտիքում թմրամիջոցի նմանվող զանգված է եղել (Տեսանյութ)
04/06/2026 12:40

Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու վարտիքում թմրամիջոցի նմանվող զանգված է եղել (Տեսանյութ)

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։ Արդյունքում՝ վերջինիս վարտիքի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, ընդհանուր 10,83 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։

Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածներով ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու վարտիքում թմրամիջոցի նմանվող զանգված է եղել (Տեսանյութ)