Ուրախ կլինեի մի օր տեսնել, որ ՀՀ ղեկավարը համարձակ, հայրենասեր կին է. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
04/06/2026 13:54

Ուրախ կլինեի մի օր տեսնել, որ ՀՀ ղեկավարը համարձակ, հայրենասեր կին է. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

Ի՞նչն է խանգարում կանանց ակտիվ մասնակցել հասարակական և քաղաքական կյանքին. «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտնեց՝ զարմացած ու հիացած է ԱԺ ընդդիմադիր կին գործիչներով, կին լրագրողներով, իրենց թիմի կին անդամներով։

«Տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը, և ամեն ինչ անելու ենք, որ իրենք ավելի զարգանան, համարձակ և ուժեղ դառնան, որովհետև կանայք, ըստ իս, ավելի ճիշտ են տեսնում՝ ինչ է հարկավոր հայ երեխային, երիտասարդին, հայ մարդուն»,-ասաց Կարապետյանը։

Հավելեց՝ հարցազրույցներից մեկի ընթացքում հայտարարել է՝ ուրախ կլինի մի օր տեսնել, որ ՀՀ ղեկավարը համարձակ, հայրենասեր կին է։

Ուրախ կլինեի մի օր տեսնել, որ ՀՀ ղեկավարը համարձակ, հայրենասեր կին է. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)