.jpg)
05/06/2026 12:08
Ադրբեջանը հույս ունի ընտրություններից հետո Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել խորհրդարանական ընտրություններից հետո Երևանում կառավարության ձևավորումից հետո, հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
«Մենք սպասում ենք ընտրությունների արդյունքներին, և ես հույս ունեմ, որ Հայաստանի նոր կառավարության հետ մենք կկարողանանք ավարտել հարաբերությունների կարգավորման գործընթացը և ստորագրել այս խաղաղության պայմանագիրը», - ասել է նա։