.jpg)
Անհավասար ընտրական պայմաններ՝ այլակարծության ու ընդդիմության նկատմամբ աճող ճնշումներով․ IODA-ի վերջնական զեկույցը
«Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնությունը (International Observatory for Democracy in Armenia | IODA) այսօր հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին նախորդող քաղաքական և քաղաքացիական միջավայրի գնահատման վերաբերյալ իր վերջնական զեկույցը (անգլերեն)։ Գնահատականները հիմնված են 2026 թվականի մարտ և մայիս ամիսներին Հայաստանում իրականացված երկու փաստահավաք առաքելությունների արդյունքների վրա։
Զեկույցի եզրակացության համաձայն՝ թեև Հայաստանում ժողովրդավարական կառավարման ինստիտուտները ֆորմալ առումով շարունակում են գործել, դրանց գործունեության արդյունավետության և անկախության վրա գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում քաղաքական իշխանության կենտրոնացման միտումները, ընտրական գործընթացում անհավասար պայմանների առկայությունը, իրավական և վարչական միջոցների ընտրովի կիրառումը, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական այլակարծության նկատմամբ ճնշումների ընդլայնումը։