«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով
05/06/2026 17:53

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով

 «Հանրապետություն» կուսակցությունն այսօր դիմում  է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր կոչ արել այդ հարցով դիմել ԿԸՀ։ Բանավեճը երեկ երեկոյան էր կայացել։