.png)
Ձեզ համար կապահովենք բարեկեցիկ կյանք և ուժեղ Հայաստան. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն էլ հայտարարել է՝ ինքը երաշխավորում է ինչպես այս, այնպես էլ իրենց ազդարարած մյուս ծրագրերի հաջող իրականացումը։
Սամվել Կարապետյանը նաև շնորհակալության խոսք է ուղղել հասարակությանը՝ այս ընթացքում իրենց սատարելու համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, որը պայքարում է այս չարիքի իշխանությունը մեր երկրից հեռացնելու համար»,- ասել է նա։
Սամվել Կարապետյանը նաև կոչով է դիմել քաղաքացիներին.
«Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ տվեք մեզ ձեր 5 րոպեն ընտրատեղամասում, մենք ձեզ կտանք բարեկեցիկ կյանք և ուժեղ Հայաստան»։