.jpg)
05/06/2026 21:23
ՆԳՆ-ից ասում են՝ քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրներին դիտավորյալ վրաերթի ենթարկած սադրիչ վարորդին ձերբակալել են
Այսօր ԲՀԿ-ի քարոզչության ընթացքում դիտավորյալ վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է, ՆԳՆ -ից հայտնել են «Փաստինֆո»-ին։
«Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացրել Քննչական կոմիտե», - ասել են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սադրիչը ավտոմեքենայով մխրճվել էր ընդդիմադիրների հավաքի մասնակիցների մեջ ու դիտավորյալ վրաերթ իրականացրել։