Պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ, բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները ժամերի ընթացքում հայտնվեն բանտերում. Փաշինյան
05/06/2026 22:28

Պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ, բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները ժամերի ընթացքում հայտնվեն բանտերում. Փաշինյան

«Ես՝ որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ՀՀ իրավապահ համակարգից ակնկալում եմ և պահանջում եմ, որ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր ընտրակաշառք բաժանողները, բոլորը՝ առանց բացառության,  շատ արագ, ժամերի ընթացքում, հայտնվեն բանտերում»,- ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նրանց չենք կարող թույլ տալ, որ բռնանան Հայաստանի ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա։ Այս պահից սկսած՝ ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ։ Բոլոր ծակերում թաքնված ընտրակաշառատուները, ընտրակաշառք համակարգողները հայտնաբերվեն, բացահայտվեն, վնասազերծվեն և հայտնվեն բանտերում»,-հավելեց Փաշինյանը։