.png)
Երբ կամ որ դեպքում կուսակցության գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչվել
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է՝ ինչ ժամկետում կուսակցության գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչվել:
Հիշեցնենք՝ «Հանրապետություն» կուսակցությունն այսօր՝ հունիսի 5-ին, դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։
Արփինե Հովհաննիսյանն իրավական ընթացակարգն է ներկայացրել՝ գրելով.
«Հոդված 209. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները
8. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։
Եթե կամ երբ ԿԸՀ-ն դիմի դատարան, որոշման կայացման ժամկետը մինչև վաղը օրվա վերջ է»: