.jpg)
Մենք չենք պայքարելու Արարատի դեմ. Արարատ լեռան, ոչ թե Միրզոյանի. Ռոբերտ Քոչարյան
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հավելվածներով, որոնցով երաշխավորվելու է խաղաղությունը, նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Վստահ եղեք՝ դա հնարավոր է անել ու մենք անելու ենք»,- ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ հունիսի 7-ի ընտրություններն այն մասին են, թե Հայաստանն արդյոք մնալու է իր բովանդակությամբ հայկական պետություն։
«Մենք չենք պայքարելու մեր սեփական պատմության, Արարատի դեմ, Արարատ լեռան, ոչ թե Միրզոյանի, Հայ Առաքելական եկեղեցու, ինքնության դեմ»,- նշեց նա։
Քոչարյանը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա անելու են։