«Armat Media» մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները. խմբագիր (Տեսանյութ)
05/06/2026 14:15

«Armat Media» մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները. խմբագիր (Տեսանյութ)

«Armat Media» լրատվական գործակալություն մուտք գործած անձինք ներկայացել են որպես ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, լրագրողներին ասաց «Armat Media»-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը։

«Սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները՝ այս պահի դրությամբ 11 հեռախոս։ Ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ իրավունք ունեն այս հասցեում առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ։ Այդ հիմքով վերցրել են բոլորի հեռախոսները։ Ուշագրավ է, որ դատարանի որոշում են ինձ ներկայացրել, որտեղ գրված է, որ «Armat Media»-ի խմբագրությունում փնտրում են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ»,-ասել է Սուքիասյանը։

Հիշեցնենք՝ քննչական կոմիտեից հայտնել էին, որ խուզարկություններ է իրականացվում «Armat Media» լրատվական գործակալությունում։

Խմբագիր Նելլի Ավետիսյանը հայտարարել է, որ լրատվամիջոցի խմբագրությունում տեղի ունեցող գործողություններն անթույլատրելի են և դրանք գնահատել է որպես ազատ խոսքի դեմ ուղղված արշավ։

«Armat Media» մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները. խմբագիր (Տեսանյութ)