.png)
Վարժական հավաքի մասնակիցներն իրենց արդեն կալանավորի կարգավիճակում են զգում
Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի, նկատում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա գրել է․ «Լռության օրով ողջ ուժային համակարգը իշխանական քարոզչական գծի սպասարկման մեջ է՝ հաղորդագրությունների տարափով։
Կլինի՞ ես մի 20 հոգու փոխարեն վարժական հավաքի գնամ, միայն թե այս շրիշակի մակարդակի շահարկումներին վերջ տրվի։
Վարժական հավաքի մասնակիցներն իրենց արդեն կալանավորի կարգավիճակում են զգում»։
Հիշեցնենք, որ դատախազությունն այսօր հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է։ Այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ։