Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
06/06/2026 15:34

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում հունիսի 6-ի և 8-ի կեսօրից հետո, 7-ին, 9-11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 6-ի և 8-ի կեսօրից հետո, 7-ին, 9-11-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ