ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06/06/2026 12:04

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Քվեարկության օրը ընտրական իրավունք ունեցողների ընտրելու իրավունքը իրացնելու համար հունիսի 6-ին (ժամը 9։00-18։00) և հունիսի 7-ին (8։00-20։00) ՆԳՆ ՄՔԾ տարածքային բոլոր ստորաբաժանումները աշխատելու են ողջ ռեսուրսով՝ մատուցելով ընտրական գործընթացներին վերաբերող ծառայություններ, այդ թվում՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ինչպես նաև ընտրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ այլ գործառույթներ։

Հայտնում են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին