«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց». Վեհափառ Հայրապետը մասնակցեց քվեարկությանը (Տեսանյութ)
07/06/2026 10:20

«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց». Վեհափառ Հայրապետը մասնակցեց քվեարկությանը (Տեսանյութ)

Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ և բարօր երկիր, 14/11 ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերն ու ողորմությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհի, այսօր և միշտ, Ամեն»,-ասաց Վեհափառ Հայրապետը։

«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց». Վեհափառ Հայրապետը մասնակցեց քվեարկությանը (Տեսանյութ)