.jpg)
Ժամը 21:20 քվեարկությունը դեռ շարունակվել է․ Գոհար Մելոյանը կադրեր է հրապարակել
Ժամը 21:20 քաղաքացիները՝ այդ թվում զինվորները շարունակել են քվեարկել։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հերթական տեսանյութն է հրապարակել՝ առանձին կադրեր ներկայացնելով ընտրատեղամասերից։
«Ընտրական օրենսգիրք, իրավական պետություն, արդար, թափանցիկ ընտրություններ․․․», - տեսանյութում թվարկում է Մելոյանը։
Տեսանյութին կից նա նաև տեղեկացրել է․
«2026 թվականի ԱԺ ընտրություններին ժամը 20:00 -ի դրությամբ մասնակցել է 1,476,597 ընտրող, ինչը 195,423-ով ավելի է, քան 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները (1,281,174)»։
Հիշեցնենք, ավելի վաղ Գոհար Մելոյանը ևս մեկ տեսանյութ էր հրապարակել։
«Ժամը 20:10 է և տեսնում ենք տեղամասերը», - ասել է նա՝ ցույց տալով ընտրատեղամասերից կադրեր։ Էկրաններին երևում էին դեռ քվեարկող քաղաքացիներ, մեծաթիվ զինվորներ։
«Զինվորների են բերել։ Դժվար ժամը ութին արդյունք ամփոփենք, ու ինչպես կանխատեսելի էր, միջամտությունները սպասել չտվեցին», - նշել էր նա։