.jpg)
Այսօր երջանիկ եմ, քանի որ քաղաքացիների քաղաքական ակտիվությունը բարձր է. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր իրեն երջանիկ է զգում, քանի որ քաղաքացիների քաղաքական ակտիվությունը բարձր է եղել:
«Հիմա տեսնում ենք, որ ժողովուրդն արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի, և սա ինձ համար իսկապես շատ երջանիկ փաստ է»,- լրագրողների հետ զրույցում ընտրություն կատարելուց հետո նշեց «Նոր ուժ» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը:
Ըստ նրա՝ ընտրություններին այս բարձր մասնակցությունը հենց ընդդիմության ձայներն են։
Անդրադառնալով հետընտրական գործընթացներին՝ Մարությանը ընդգծեց, որ պետք է հաշվի առնել ժողովրդի ընտրության արդյունքներն՝ անկախ նրանից ընդդիմությունը, թե իշխանությունն է հաղթում: