.jpg)
Ժամը 20։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 476 597 քաղաքացի կամ ընտրողների 58.97 տոկոսը
Ժամը 20։00-ին ավարտվել են ընտրությունները։ ՀՀ ընտրական իրավունք ունեցող 2 503 976 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 1 476 597-ը կամ 58.97 տոկոսը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ամփոփեց նախնական մասնակցության արդյունքները։
«Երևան քաղաքում ընտրության իրավունք ունեցող 849 488 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 496 643 ընտրող կամ 53.46 տոկոս։
Արագածոտնի մարզում 113 441 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 69 993 ընտրող կամ 61.70 տոկոսը։
Արարատի մարզում 220 167 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 131 819 ընտրող կամ 59.87 տոկոսը։
Արմավիրի մարզում 226 337 քվերկելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 126 302 ընտրող կամ 55.80 տոկոս։
Գեղարքունիքի մարզում 177 854 քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 97 114 ընտրող կամ 54.60 տոկոսը։
Լոռու մարզում 213 301 քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 124 983 ընտրող կամ 58.59 տոկոսը։
Կոտայքի մարզում 240 528 ընտրելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 148 302-ը կամ 61.66 տոկոսը։
Շիրակի մարզում 207 820 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 115 249 ընտրող կամ 55.46 տոկոսը։
Սյունիքի մարզում 106 972 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 71 320 ընտրող կամ 66.67 տոկոսը։
Վայոց Ձորի մարզում 44 634 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 29 293-ը կամ 65.63 տոկոսը։
Տավուշի մարզում 103 434 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 65 579-ը կամ 63.4 տոկոսը։
Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։