Դանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»
07/06/2026 22:18

Դանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունից հայտնում են․ «Մեր դիտորդներն արձանագրել են արտակարգ դեպք 8/24 տեղամասի հարակից տարածքում։ Տեղի է ունեցել դանակահարություն։

«Ականատես»-ը դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը և նյութերը փոխանցել է իրավապահ մարմիններին։ Դեռևս հնարավորություն չի եղել պարզելու, թե արդյո՞ք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ»։