20։00-ի դրությամբ քանի դատական գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
07/06/2026 20:49

20։00-ի դրությամբ քանի դատական գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ

Ներկայացնում ենք հունիսի 7-ի ժամը  20:00-ի դրությամբ մուտքագրված գործերի քանակը։

 Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 4 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 54 դատական գործ,

Վարչական դատարան՝ 44 դատական գործ: