Վարչական դատարանը ստացել է ընտրական ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ 42 հայցադիմում․ 23-ը դեռ ընթացքի մեջ է
07/06/2026 19:29

Վարչական դատարանը ստացել է ընտրական ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ 42 հայցադիմում․ 23-ը դեռ ընթացքի մեջ է

Ընտրությունների օրը բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ չեն կարողանում ստանալ վարչական դատարանի դատական ակտերը, ինչի հետևանքով զրկվում են քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից։

Aysor.am-ին Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնցին, որ հունիսի 7-ի ժամը 18:40-ի դրությամբ ՀՀ վարչական դատարանում ընտրական ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ ստացվել է 42 հայցադիմում։

Ներկայացված տվյալների համաձայն՝ 15 հայցադիմում վերադարձվել է առկա թերությունների պատճառով, 3 դեպքում հայցը մերժվել է, 1 հայց ընդունվել է վարույթ, իսկ 23 դիմում դեռևս գտնվում է քննության փուլում։

Դատական դեպարտամենտից նաև նշեցին, որ դատարանն աշխատում է արտակարգ ռեժիմով և գերծանրաբեռնված է։

Վարչական դատարանը ստացել է ընտրական ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ 42 հայցադիմում․ 23-ը դեռ ընթացքի մեջ է