Այս ընտրությունները չպետք է դառնան բաց թողնված հնարավորություն. Արման Թաթոյան
07/06/2026 11:02

Այս ընտրությունները չպետք է դառնան բաց թողնված հնարավորություն. Արման Թաթոյան

Այս ընտրություններն իսկապես պատմական նշանակություն ունեն, մենք այսօր որոշում ենք մեր ապագան, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Շատ ավելի վատ է, երբ դու հնարավորություն ես ունենում փոփոխություն անելու, արդարություն հաստատելու, բայց բաց ես թողնում այդ հնարավորությունը։ Հետո դա վերականգնել չի լինում։ Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա նշեց, թե շատ կարևոր է, որ սերունդների միջև համերաշխություն լինի։

«Մեր քաղաքացիներին խնդրում եմ, որ ընտրություն կատարելիս հաշվի առնեն, թե ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել»,-ասաց Թաթոյանը։

 

 

Այս ընտրությունները չպետք է դառնան բաց թողնված հնարավորություն. Արման Թաթոյան