.jpg)
Ես քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով. Լևոն Զուրաբյան
Կարծում եմ, որ մեր ժողովրդին կարողացանք հասցնել, որ խոսքը ճակատագրական ընտրության մասին է, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Ես քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով, քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, Հայաստանը չվերածեն ավերակների, և եթե մրցակցում են, ապա մրցակցեն ներդրումներով»,-ասաց Լևոն Զուրաբյանը։
Նա ասաց նաև, թե քվեարկել է այն Հայաստանի համար, որը կդառնա տեխնոլոգիական դրախտ։
«Ես քվեարկել եմ մի Հայաստանի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կաշխատի Սահմանադրությունը, հոգևորականներին և քաղաքական ընդդիմախոսներին չեն նետի բանտերը, և որտեղ երկրի ղեկավարը խուլիգան չի»,-ասաց Զուրաբյանը։