«2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն». Նիկոլ Փաշինյան
08/06/2026 02:29

«2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում ասուլիսով է հանդես գալիս։ Ասուլիսը նա սկսեց  սաղմոսով, ապա հայտարարեց.

«2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն»։

Նշենք, որ ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, այս պահի դրությամբ 2005 ընտրատեղամասից հայտնի են ընդամենը 455-ի արդյունքները։

Նիկոլ Փաշինյանը ասուլիսին նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին և իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին, և ուզում եմ ընդգծել, որ ՔՊ-ն 2021 թ. համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, վստահության քվեն»,- ասաց նա։

«2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն». Նիկոլ Փաշինյան