«Բոլոր ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում». Փաշինյանը՝ իր ազդարարած հաղթանակի մասին
08/06/2026 02:38

«Բոլոր ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում». Փաշինյանը՝ իր ազդարարած հաղթանակի մասին

ԿԸՀ-ն դեռ որևէ տվյալ չի հրապարակել, տեղամասերի արդյունքներն էլ ամփոփված չեն, ինչու՞ եք շտապում հայտարարել, որ հաղթել եք, հետաքրքրվեցին լրագրողները Նիկոլ Փաշինյանից, ով քիչ առաջ հայտարարեց, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում։

«Մենք բոլոր ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք և ունենք արձանագրությունները,  մենք մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Բայց ԿԸՀ-ն էլ տվյալները, կարծում եմ,  հրապարակում է, նաև հեռուստատեսություններն են հրապարակում, և ակնհայտ է»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։