Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները. Փաշինյան
08/06/2026 02:57

Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառում է հետընտրական զարգացումները։

Ասուլիսի ժամանակ նա հայտարարեց.

«Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները։ Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, քանի որ նրանց ստացած ձայների մեծ մասը ընտրակաշառքով ստացված ձայներ են։ Բացառում եմ, որ Հայաստանի ժողովուրդը թույլ տա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընդհանրապես թպրտա: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի»։

Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքները դեռ չամփոփված՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՔՊ-ն է հաղթել և միանձնյա ձևավորելու է կառավարություն։

Նա ասել է, որ իրենք իրենց հաշվարկներն ունեն, դրանց վրա հիմնվելով էլ ասում են, որ հաղթել են։

Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները. Փաշինյան