.jpg)
Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանատնից՝ հրապարակելով ուղերձը.
«Պարոն Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարության նկատմամբ վերահաստատված վստահությունը վկայում է նրանց ցանկության և ձգտման մասին՝ շարունակելու խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։
Վստահ եմ, որ Ձեր վարչապետության նոր շրջանում վերջին տարիներին մեր երկու երկրների հարաբերություններում ձևավորված դրական և դինամիկ ընթացքը ավելի կզարգանա և կամրապնդվի՝ երկկողմ առավել լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը կնպաստի մի կողմից երկու երկրների ազգային շահերի ապահովմանը, իսկ մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների փոխգործակցության և համագործակցության միջոցով։
Մաղթում եմ Ձեզ, Ձեր կառավարությանը և Հայաստանի բարեկամ ու հարևան ժողովրդին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և հաջողություններ։
Մասուդ Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ»։