«Անհամբեր սպասում եմ եվրոպական համագործակցության հետագա խորացմանը». Մերցը շնորհավորել է Փաշինյանին
08/06/2026 19:35

«Անհամբեր սպասում եմ եվրոպական համագործակցության հետագա խորացմանը». Մերցը շնորհավորել է Փաշինյանին

Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդագրություն են տարածել՝ նշելով.

«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։ Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը։

Ես անհամբեր սպասում եմ մեր երկկողմ և եվրոպական համագործակցության հետագա խորացմանը Հայաստանի հետ»։

«Անհամբեր սպասում եմ եվրոպական համագործակցության հետագա խորացմանը». Մերցը շնորհավորել է Փաշինյանին