.jpg)
«Չճանաչեք այս ընտրությունների արդյունքները, չվերցնեք մանդատները». Ռուբեն Մխիթարյանն՝ ընդդիմությանը (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը կեղծել է ընտրությունները, հայտարարել է հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը կոչ անելով չճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Չճանաչեք այս ընտրությունների արդյունքները, պահանջեք վերանայել դրանք, պահանջեք նոր ընտրություններ՝ կոնկրետ տեղամասերում»,- ասել է Մխիթարյանը։
Նա ընդդիմադիրներին հորդորել է չվերցնել մանդատները, դա կարող է ընկալվել որպես ընտրությունների արդյունքների ճանաչում և լեգիտիմացում։
«ԲՀԿ հարգելի՛ ընկերներ, դուք պարտավոր եք վերականգնել ձեր ձայները, անցնել անցողիկ շեմն ու նույնպես հրաժարվել մանդատներից»։