.jpg)
Շնորհավորում եմ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, որը ձեռք է բերվել՝ չնայած արտաքին լայնածավալ միջամտություններին. Մոլդովայի նախագահ
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը ձեռք է բերվել՝ չնայած արտաքին լայնածավալ միջամտություններին։
Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովման հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանն ու առաջիկա տարիներին սերտ համագործակցությանը»,-X-ում գրել է Սանդուն։